Մանկաբարձ եմ ու ճակատագրի բերումով նախկին ամուսնուս կնոջ ցավերը բռնումա հենց իմ հերթապահության օրը. Տեսեք, թե ինչ արեցի ես, որի համար ինձ ընդհանրապես վատ չեմ էլ զգում

Մանկաբարձ եմ մասնագիտությամբ, աշխատում եմ հիվանդանոցում ու ես իմ գործի նվիրյալ եմ: Ամեն բան կանեմ, մենակ թե ամեն ինչ լավ լինի: Մոտ մի շաբաթ առաջ իմ հերթապահության օրն էր հղի էին բերել ցավերով: Անկետան էինք լրացնում մեկ էլ տեսա, որ նախկին ամուսնուս կիննա: Ինքն էլ դրսում էր: Մի տեսակ եղա, բայց ինչ արած:

Ասեմ, որ ես ու ամուսինս մի տարի ենք միասին ապրել, որից հետո բաժանվել ենք ու շատ քաղաքակիրթ ձևով: Կապ չունենք իրար հետ ընդհանրապես, բայց և մեր մեջ ինչ-որ լարվածություն էլ չի մնացել: Ամեն դեպքում տարօրինակ զգացում էր, երբ պիտի նախկին ամուսնուդ կնոջն օգնես, որ երեխա ունենա:

Ես բնականաբար իմ բոլոր վիրավորանքներն ու ցավերը մի կողմ դրեցի ու հիշեցի իմ կոչման մասին: Ի դեպ բարդ ծննդաբերություն էր ու մեծ վտանգ կար երեխուն կորցնելու: Լարված էի շատ, որ ամեն բան լավ անցնի, որովհետև հակառակ դեպքում պատկերացնում էի, ինչա լինելու: Բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող անցավ, կինը նույնիսկ չգիտեր էլ ես ով եմ ու շատ շնորհակալ էր ինձնից: Ու հետո պատմել էր, թե ոնց եմ ես փրկել երեխու կյանքը ու առանց իմ օգնության չգիտես ինչ կլիներ: Հաջորդ օրը նախկին ամուսինս ծաղկեփունջ էր ուղարկել ինձ ու շնորհակալություն հայտնել: Հեչ էլ վատ չեմ զգում, ու ես պարտավոր էի դա անել՝ չնայած որ կարող էի խնդրել ինձ փոխարինեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *