Մամաս միշտ ծեր ու խեղճ տատիիս առանձին էր հաց դնում մի անկյունի վրա, որ ուտեր, իսկ մենք մեծ սեղանի մոտ էինք նստում. տեսեք՝ մի անգամ ինչ հարցրեցի մամայիս, որ արցունքները գնաց աչքերից ու ահա ինչ էղավ հետո

Ես ինձ շատ լավ հիշում եմ փոքր ժամանակ, ապրում էի ծեր ու խեղճ տատիիս, պապայիս ու մամայիս հետ: Հիշում եմ, որ ամեն անգամ հաց ուտելուց մենք մեծ սեղանի մոտ էինք նստում ընտանիքով, իսկ մամաս տատիիս միշտ մի անկյունի վրա մի հաց ու մի աման ճաշ էր դնում, որ ըտեղ ուտեր:

Մի անգամ հարցրեցի, ասեցի՝ մամ, ինչի՞ ես տատիին միշտ առանձին դնում հացը, որ ուտի, ասեց՝ որովհետև սաղ թափում ա վրեն, հակահիգիենիկ ա, իմ սիրտն էլ խառնում ա տենալուց: Ես էլ հարցրեցի՝ մամ, այսինքն որ դու ու պապան էլ մեծանաք, ես էլ եմ չէ ձեզ առանձին սեղանի վրա հաց դնելու, որ ուտեք: Էտ պահին տեսա, թե ոնց մամայիս աչքերից արցունքները գնացին:

Հիշում եմ, որ էտ հարցիցս հետո արդեն տատիս միշտ մեր հետ էր նստում ու նույն սեղանի շուրջ հաց ուտում:

Էն ժամանակ փոքր էի, չէի հասկանում ինչ ա կատարվում, իսկ հիմա հասկանում եմ, թե ոնց էտ մի հարցս տակնուվրա արեց մորս ներսն ու փոխեց ամեն բան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *