Հարսիս ու տղուս համոզում եմ, որ գնան Գլենդել՝ աղջկաս մոտ. էն էլ չեն ուզում. պատճառը, որ իմացա զարմացել էի, որ տենց բանի համար հնարավորությունը բաց են թողում

Աղջիկս 10 տարուց ավելա Ամերիկա ա ապրում: Հենց Ամերիկա էլ ամուսանցրի, հարևանիս տղու հետ: Իրար սիրում էին, որ ստեղ էին, դպրոցից հետո հարևանս ընտանիքով գնացին ԱՄՆ, կապը աղջկաս ու տղու միջը հլը կար, տենց խորացավ, եկան ամուսնացան գնացին: Ես շատ գոհ եմ աղջկաս ընտրությունից: Ճիշտ մարդու հետ ամուսնացավ, հիմա էլ Գլենդելում կյանքնա վայելում 2 երեխա ունի, ըստ պահանջի էլ ամուսինը պահումա: Շատ երջանիկ եմ, որ երջանիկա աղջիկս: Էս վերջերս ասում էր, որ իրանց մոտ գնալը հեշտացելա, համոզեմ ախպորն ու հարսին հելնեն գնան: Ես էլ քանի ամիսա ասում եմ, այ տղա ջան գնացեք, ապագա կա ընդեղ, կտեղավորվեք, կաշխատեք, իրար հետ կլինեք, բայց չէին համաձայնվում:

Հարսս ասում էր, չի ուզում երեխեքն օտար երկրում մեծանան, ուրիշ արժեքներով, տղես էլ էր ասում, որ մեր երկրից խի թողենք գնանք, աշխատանք ունենք լավից վատից ապրում ենք: Ասեցի՝ «տնաշեններ, խելքներդ գլուխներդ հավաքեք, էսօր նենց անորոշությունա մեր երկրում չգիտեք վաղը ինչ կլինի, սկի էտ գործն էլ կարողա չունենաք, հելեք գնացեք ձեր ապագայի համար ա, լավ կլինի հետ կգաք»: Տղես ֆռաց ասեց՝ «ես էլ գնացի, ինձ լավ եղավ, իմ ընտանիքին լավ եղավ, հայաստանում էլ վիճակը վատացավ, հորս ու մորս ում հույսով բա թողեմ գնամ, չեն ասի էգոիստ են, թողեցին գնացին»: Զարմացել էի, որ հարսս էլ ա տենց մտածում ու համ էլ իր ծնողներն էլ են մենակ դա էլ կա: Մի խոսքով հասկացա, որ սրանք սոված էլ մնան էս երկրից գնացող չեն: Էլ չստիպեցի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *