Հարսս ասեց՝ գնում եմ ֆորումի, մեկ էլ մտում եմ սայթ, ինչ նկար տենամ․ Հետո էլ կասեն՝ տղու ընտանիքը քանդեց, բա սենց ֆորում որտե՞ղ կա

Հարսս բոլորիս մատների վրա պտտացնում ա, մենք էլ մեզ հիմարի տեղ ենք դնում, անցնում առաջ։ Մի քանի անգամ տեսել էի խոսակցություններն անծանոթ տղաների հետ, բայց ձայն չէի հանել։ Մի անգամ փորձեցի ճշտել՝ ինչն նչով է, էնպիսի պատասխան տվեց, որ շվարած մնացի։ Ասաց՝ քո գործը չէ, դրանք իմ գործընկերներն են։Ի՞նչ անեի, ձայնս կտրեցի, նստեցի։ Էն օրն էլ էկավ տուն, ասաց՝ ֆորում եմ գնում Վրաստան՝ հինգ օրով։ Ուրախացանք, վեշ կապեցինք, փող տվեցինք ձեռքը, գնաց։
Մեկ էլ մտնեմ սայթ, տեսնեմ՝ լողազգեստով բաց նկարներ ա հրապարակում։ Ասում է՝ իբր էդ ֆորումից հետո գնում են լիցքաթափվելու, բայց ամուսնացած կինը տենց նկարներ կգցի՞։ Տղաս է, որ դիմանում է դրա ձեռքին, ես շատ լավ գիտեմ։

Հիմա որ տղայիս ասեմ, ով սոցիալական կայքերում չկա, նա էլ իմանա ու բաժանվի, շատ էլ լավ կլինի, չէ՞։ Հետո էլ կասեն՝ սկեսուրը տղու ընտանիքը քանդեց։ ԲԱյց էդ հարսի հետ ի՞նչ ընտանիք կա, որ մի հատ էլ քանդեմ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *