Հարսիս ասեցի՝ մոշը հասել ա, գնա հավաքի էլի. կես ժամ հետո գնացի հետևից ու նենց բան տեսա, որ գլխիս էի տալիս, որ իրան ասեցի՝ գնա, հավաքի

Մենք գյուղում ենք ապրում, ես էլ այգի ունեմ, տարբեր բաներ եմ ցանում, հետո էլ բերքը հավաքում: Բայց հարսս աշխատում ա էտ այգու հետ կապ չունենա, ասում ա՝ ես չեմ սիրում բախչա ու նման բաներ:

Էն օրը տեսա, որ մոշն արդեն հասել ա, ասեցի՝ մի հատ աման վեկալ հարսիս, գնա հավաքի էլի էտ մոշը, ես չեմ հասցնում: Զգացի, որ դուրը չէկավ, բայց դե հելավ, գնաց սկսեց հավաքել: Կես ժամ հետո հետևից գնացի ու էն ինչ տեսա ահավոր էր: Սաղ մարգերիս վրայով էր քայլել, ցանածս բանջարեղենը սաղ ոտատակ էր տվել, էն որ սաղ գործս ջուրը քցել:

Ասում եմ էլ խի ես արել, ասում ա՝ չեմ տեսել, որ ըտեղ բան կա ցանած, բայց դե ես հո հաստատ գիտեմ, որ ինադու ա արել, որ էլ չասեմ՝ գնա էս արա, էն արա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *