Հարսս լենուբոլ հայաթը թողած հանել դուրսը խալխի մարդու դեմ խալի էր լվում, դրանք էլ տղիս նենց բան էին ասել, որ հազիվ են երեխիս ձեռներից դրանց աղատել

Ուրիշները իրանց տղերքին համոզում են, որ հարսների հետ ապրեն, ես եռնեք եմ տալիս էն օրվան, թե դա երբա տնիցս ռադը քաշելու։ Մի տարիա, ինչ տղռս դրան հարսա բերել, բայց օր չկա, որ դա իմ ներվերը հանգիստ թողնի։ Տղես գնումա գործի կնգա արածները չի տենում, ես էլ ամբողջ օրը դրան աչքիս առաջ հանդուրժում եմ։ Էդքան գյոզալ, կաթնակեր աղջիկների մեջ, գնաց դրան կպավ։ Մի բանը լավ չի, որ ասեմ դրա համար տունդ հարսա բերել։ Ձեռից բան չի գալիս, ինձ էլ սկի չի լսում, որ սովորացնեմ, ձեռի շնորհք ունենա։ Քւչք ու միտքը զուգվել զարդարվելնա, իրան սաղի մոտ ցուցադրելը։ Ոչ մարդու համարա մի բան անում, ոչ ինձա բանի տեղ դնում։ Հարևաններս հարսների հետ ուբոռկա են

անում, գալիս հարսների արած դրածներով մոտս գլուխ են գովում, ես դրա արածներն եմ ծածկում, որ բերանի ծամոն չդառնանք։ Տղուս ասեցի դրա վրա խոսաց, առավոտ հետս հանեց, որ գործ անի։ Ասեցի խալիները հանենք հայաթում, լեն ու բոլ լվանանք։ Դրան ասեցի հանի տնից, մինչև գնամ ապրանք առնեմ, որ լվանալ լինի։ Խանութից գալիս էի տենամ էսի հայաթը թողած հանելա դուրսը դռան դեմնա փռում։ Ոտերն էլ դոշերն էլ բացել, սացի մոտ իրանա ցուցադրում։ Հարևանի մարդն էլ դտան դեմից սրան ուշադիր նայումա։ Թևից բռնի տարա տուն։ Իրիկունը կռվի ջենից զարթնեցի, դուրս եկա փողոց տենամ տղես ալկաշ հարևանի հետ կռիվա անում։ Այլանդակը կնգա մասին բերանը բացել էր, տղես էլ պատիվն էր պաշտպանում։ Դրան հազիվ տղիս ձեռւց տարան, ես էլ տուն էկա դրան նենց շշպռեցի, որ հիմա ամեն բանն անելուց խելոք գալիս, թույլտվությունա հարցնում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *