Էրկու քուր ենք, էրկուսիս թոռներն էլ բանակում են. իմ թոռից մի քանի օր առաջ էինք լուր ստացել, իսկ քրոջս թոռից լուր չունեինք. էրեկ իրար հետ նստած էինք, մեկ էլ տեսեք ինչ զանգ ստացանք, քուրս անճարությունից մղկտում էր

Էրկու քուր ենք, էրկուսիս թոռներն էլ բանակում են. իմ թոռից մի քանի օր առաջ էինք լուր ստացել, իսկ քրոջս թոռից լուր չունեինք. էրեկ իրար հետ նստած էինք, մեկ էլ տեսեք ինչ զանգ ստացանք, քուրս անճարությունից մղկտում էր
Իմ ու հարազատ քրոջս թոռները ծառայում են բանակում, էրկուսն էլ ժամկետային են: Էս կռիվը որ սկսեց, հասկանում եք երևի, թե որկուսս էլ ինչ վատ ու լարված էինք: Առաջին էրկու օրը ոչ ես, ոչ էլ քուրս ոչ մի լուր չունեինք մեր թոռներից:

Մի քանի օր առաջ թոռս վերջապես զանգեց ու ասեց, որ իրա հետ ամեն բան կարգին ա, ու որ չանհանգստանանք: Սիրտս ընգավ տղը, որ ձենը լսեցի, բայց քրոջս թոռից էսքան ժամանակլուր չունեինք:

Էրեկ, երբ որ ճարահատյալ նստած էինք, վերջապես զանգ ստացանք, քրոջս թոռն էր: Ասում էր, որ լավ ա, ուղղակի էսքան ժամանակ չի կարացել զանգի, կապ հաստատի հետներս:

Վայ քուրս անճարությունից, էտքան լարվածությունից սկսեց մղկատոլ, նենց էր լացում: Էսքան օրվա ընթացքում ինչ ասես, որ չէր անցնում մտքներովս, մինչև որ զանգեց:

Լավ ինչքա՞ն պետք ա սենց շարունակվի, էս ինչ օրեր ենք մենք քաշում, ինչ են տենում մեր էրեխեքը:

Ես համոզված եմ, որ մեր տղերքը արծիվներ են իսկական, բայց դե թող խաղաղություն լինի ու բոլորը անփորձանք գան, հասնեն իրանց ընտանիքներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *