Մենք մեղավորներ ենք փնտրում…. Մեր պատմությունը, ցավոք, մեզ դասեր չտվեց:

Մենք մեղավորներ ենք փնտրում….
Մեր պատմությունը, ցավոք, մեզ դասեր չտվեց: Դարերի խորքից գալով՝ մենք մաս- մաս կորցնում ենք մեր հայրենիքը: Եվ ու՞ր ենք այսպես գնում: Մենք գտնում ենք հազարավոր պատճառներ՝ ուրիշներին մեղադրելու, այլոց վրա մեղքը բարդելու համար, սակայն մոռանում ենք մի պարզ ճշմարտություն՝ այս անգամ սխալվելու իրավունք չունենք, սա մեր վերջին հանգրվանն է: Եթե կորցնենք մեր հայրենիքի այս սուրբ հողակտորն էլ, մենք, որտեղ էլ որ լինենք , աշխարհի որ ծայրում էլ որ ապրենք, կլինենք անհայրենիք մի ամբոխ, որը կորցրել է իր անցյալը, ներկան և ապագա երբեք չի ունենա: Մենք դարեր շարունակ մնացինք զոհի կարգավիճակում՝ չհասկանալով, որ դրա հաղթահարման միակ ուղին հզորանալն է, սեփական ուժերը ամրապնդելը, ոչ թե թույլ և տկար լինելն ու օգնություն ակնկալելը: Ուժն է ծնում իրավունք և ուժեղինն է ապագան, կյանքն ու ազատությունը:
Ի՞նչ ենք մենք ցանկանում թողնել մեր զավակներին: Սա հարց է , որ մենք պետք է տանք ինքներս մեզ, որովհետև մենք հանձնվելու իրավունք չունենք, մենք ապագա ունենալու համար սերունդների կյանքով ենք վճարել: Ու՞մ ենք մենք մեղադրելու մի քանի տարի անց և արդյոք ունենք այդքան ժամանակ՝ մեղավորներ փնտրելու և կարգելու համար:
Հայրենիքի փրկության համար մենք պետք է միաբանվենք մեկ գաղափարի շուրջ, դառնանք մի բռունցք. սա է միակ փրկությունը՝ կամ միավորվենք հանուն հայրենիքի և հայ ազգի փրկության, կամ մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *