Գևորգյանը առանձնակի դաժանությամբ սպանեց Աստղիկին․ մանրամասներ դաժան դեպքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Նուբարաշենում 41-ամյա կնոջն առանձնակի դաժանությամբ սպանած, ապա ոստիկանության մի քանի ստորաբաժանումների կողմից ձերբակալված ու սպանության փաստով որպես կասկածյալ կալանավորված 37-ամյա Մեսրոպ Գևորգյանի նկատմամբ առաջիկայում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ նշանակվի դատահոգեբանական փորձաքննություն, պարզելու համար նրա հոգեկան առողջական վիճակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ապա նա քրեակատարողական հիմնարկից կտեղափոխվի ժողովրդին հայտնի՝ Նուբարաշենի դատահոգեբուժական բաժանմունք, որտեղ էլ բժիշկները, այդ թվում՝ հոգեբան-հոգեբույժները կհետազոտեն նրան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երջանիկ պատահականություն է եղել, որ երբ նա մարտական նռնակ է պայթեցրել, ոչ միայն ինքը, այլ նաև

ոստիկանները չեն տուժել։ Եվ միայն ոստիկանների պրոֆեսիոնալ գործողություների արդյունքում է հնարավոր եղել կանխել նրա հետագա գործողությունները։ Իսկ նրան, իրենց կյանքը վտանգելով, վնասազերծել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Անանյանը։ Իսկ տեղում ոստիկանների գոծողությունները ղեկավարել էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 37-ամյա Մեսրոպ Գևորգյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 6-ին՝ Նուբարաշենի իր բնակարանում, առանձնակի դաժանությամբ 41-ամյա Աստղիկ Մկրտչյանին սպանելու մեջ: Սպանությունից հետո նա դիմել էր փախուստի, սակայն նրան ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ Ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցալյանի և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ Արմավիրի մարզի Գրիբայեդով գյուղում՝ վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել էին, որի ժամանակ նա պայթեցրել էր մարտական նռնակ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Մ. Գևորգյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *