Ցավալի դեպք․ բարձրացել է տան տանիքը և չի իջել․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Հոկտեմբերի 8-ին, ժամը 11:58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը (մոտ 60 տարեկան) բարձրացել է տան տանիքը և ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է

փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տանիքում հայտնաբերել են Խ․ Բ․-ի (ծնված 1959 թ.) դին, իջեցրել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *