Հոկտեմբերի 27-ի վտանգ եմ տեսնում. Ռուսները այդքան հեշտ չեն գնալու, քանի որ. Արմեն Չիբուխչյանի կարևոր վերլուծությունը

Նախ պետք է հասկանալ՝ ինչ առաջարկների մասին է խոսում Մարիա Զախարովան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը: Նրա խոսքով՝ եթե վերադառնում ենք այն հոդվածին, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթում, ապա կգտնենք այն առաջարկները, որոնք ըստ Զախարովայի արվել են Հայաստանին և Ադրբեջանին:

«Կարող ենք փաստել, որ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է Սյունիքը օտարել և տալ Ադրբեջանին: Վերջինս էլ այդ տարածքի վերահսկողությունը տալու է Ռուսաստանին, սա ակնհայտ է: Միևնույն ժամանակ Ադրբեջանը ս պառնալիք է զգում նաև Թուրքիայից, ուստի պետք չէ բոլոր հարցերում նույնականացնել Ադրբեջանին և Թուրքիային. Ալիևը խուսափում է իր երկրի թրքացումից»,-հավելեց Չիբուխչյանը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ շատ բարդ ժամանակներ են, ռուսները այդքան հեշտ չեն հեռանալու: «Ցավոք, բայց տեսնում եմ հոկտեմբերի 27-ի կրկնության վտանգ»: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *