ՇՏԱՊ! Կադրեր Պրահայից՝ առաջնորդների զրույցներից: Նիկոլը մտավ ներս ու տեսեք ինչ եղավ, որ․․․

Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Տելեգրամյան ալիքներում տարածվել են լուսանկարներ Պրագայի «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթաժողովից, որտեղ մեկ սեղանի շուրջ նստած են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ԱԳ նախարար Բայրմովը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ԱԳ նախարար Չավուշօղլուն: Նույն սեղանի շուրջ նրանց հետ նստած է նաեւ Հունգարիայի վարչապետ Օրբանը:

Մեկ այլ լուսանկարում նույն անձանց շրջանակին է միացել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *