Գլամուր ընկերուհիս իրա ծնունդին ա կանչել էսօր. զանգեցի, ասեցի, որ ես բուժքույր եմ, երկրի էս պայմաններում պետք ա մնամ հիվանդանոցում, ինչ իմանամ մի րոպե հետո ինչ կլինի. տեսեք ինչ ասեց, նենց նեղվեցի

Ես արդեն մի քանի տարի ա, ինչ աշխատում եմ հիվանդանոցներում ու մասնագիտությամբ բուժքուր եմ: Պատերազմական իրավիճակներում էլ դե գիտեք, թե հիվանդանոցներում ինչ ա կատարվում, ասելու կարիք չկա:

Հիմա էսօր մի հատ գլամուր ընկերուհի ունեմ, իրա ծնունդ ա ու մի քանի օր առաջ կանչել էր ծնունդին

:

Էսօր զանգեցի, համ շնորհավորեցի, համ էլ ասեցի դե, որ չեմ կարա գամ, որովհետև պատերազմական վիճակ ա ու էս պայմաններում ես պետք ա մնամ հիվանդանոցում, չգիտեմ, թե մի քանի րոպե հետո ինչ կլինի:

Նեղվեց հերիք չի, մի բան էլ ասեց՝ դե հասկացանք պատերազմական վիճակ ա, կարող ա՞ պետք ա ոչ շնչենք, ոչ էլ ապրենք, չես գալիս, մի արի:
Նենց վատ զգաց ինձ ու հիմա հա գլխիս մեջ էն միտքն ա ֆռում, թե ես ինչ գործ ունեմ նման արժեհակարգ ունեցող մարդու հետ, ո՞նց եմ շփվել էսքան ժամանակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *