Արենին սանավիացիայի ուղղաթիռով Երևան տեղափոխեցին. ցավոք կյանքը փրկել չհաջողվեց

-Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ

իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նալբանդյան փողոցի տներից մեկում հրդեհ է։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արեն Բ-ին պատկանող տան հետնամասում գտնվող ինքնաշեն փայտյա շոգեբաղնիքում։

Դեպքի վայրից տարբեր աստիճանի այրվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» ԲԿ է տեղափոխվել 21-ամյա Արեն Բ-ն։ Հրշեջները մարել են կրակը, ապա վիրավորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ամբողջությամբ այրվել է սանհանգույցը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբերըՎիրավորը Վանաձորում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորի մայրը Վանաձորում հայտնի բժշկուհի է, աշխատում է Վանաձորի հիվանդանոցում և նրա շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, այդ թվում՝ մանկահասակների։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված Արեն Բ.-ն գիտակցության չգալով՝ մահացել է:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *