Արդեն երկար տարիներ ա, ինչ ընտանիքիս հետ ապրում ենք Ռուսաստանում: Էս վերջին դեպքերից հետո էլ ստեղ ադրբեջանցիներն ու թուրքերը բավականին ակտիվացել են:
Էրեկ հերթական անգամ երբ գնում էի պարապմունքի, ձեռքիս էլ եռագույնն էր կապած, ճանապարհի կողքին, որտեղ մի խումբ ադրբեջանցիներ կան, նկատեցին միանգամից եռագույնս, հասկացան որ հայ եմ ու սկսեցին ծաղրել ինձ:
Տեսան, որ բանի տեղ չեմ դնում, մոտեցան ու սկսեցին քաշքշել: Ես իհարկե ինչ պետք էր ասում էի իրանց, բայց դե հաշվի առնենք, որ տղա էին իրանք ու շատ:
Էտ պահին հանկարրծ տեսա, թե ոնց կողքից անցնող ռուսները միանգամից խառնվեցին էս ամենին ու երբ հասկացան, թե ինչ ա կատարվում մի լավ ծեծեցին դրանց, հետո էլ ոստիկանություն կանչեցին:
Ինձ էլ տարան բաժին, որտեղ ադրբեջանցիների հարցրեը լուծել էին հերիք չէր, մի բան էլ ստիպել էին, որ երողություն խնդրեն ինձնից: Հերթով բոլորը գլուխնեչը կախ ներողություն խնդրեցին, իսկ ես խիղճս արդեն հանգիստ դուրս էկա ըտեղից:
Թող իրանց եղն իմանան: Դրանք տղա չեն, էտքան բան կասեմ, որովհետև տղան երբեք այ տենց չի հարձակվի աղջկա վրա ու քաշքշի մենակ նրա համար, որ դիմացինը հայ ա: