1 րոպե առաջ․ Անսպասելի շրջադարձ. Ականջներիդ չեք հավատա. Մենք վերջին անգամ ենք հանդիպում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Ինչպես հայտնի է՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ միասին մասնակցություն է ունեցել ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այդ մասին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին «Արմենպրես»-ին: Տոնական օրվա առթիվ վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝

մաղթելով բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: «ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում»,-ասել է վարչապետը։ Միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես ասել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Պետական այրեր, Արտակարգ իրավիճակների նախարարության, Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են

և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, Փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է: Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *