Իրավիճակը՝ սահմանին. վերջին տեղեկությունները. ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է․ ՊԱՐԶՎՈՒՄ Է ՀԻՄԱ ԷԼ․․․․

Հակառակորդի կրակոցից ցանկացած վիրավորման դեպքում ՊՆ-ն պաշտոնապես կհայտնի այդ մասին: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նշեց, որ զոհերի անվանացուցակները կհրապարակվեն միայն գերճշգրտումից հետո, սակայն չպարզաբանեց, թե մինչ այժմ դրանք ինչու չեն հրապարակվել: Թորոսյանն ասաց, որ երեկ ադրբեջանական կողմից փոխանցված 95 դիերը այն 207 զոհերի թվում են, որի մասին ԱԽ նիստում հայտարարվել է:

Չեն փոխվել ԳՇ պետի հայտարարությունից բխող թեզերը՝ մասնավորապես ՀՀ ԶՈՒ շրջափակման մեջ հայտնված խմբերի առկայությունը: Իրադրությունը 08:30-ի դրւթյամբ սահմանին նույնպես չի փոխվել, թեև կար լարվածություն երեկ մինչև 22:30-ը Սյունիքի ուղղությամբ:

Խոսելով դիրքային կորուստների մասին, Արամ Թորոսյանը պարզաբանեց, որ ՊՆ ճշգրտումներ է անում և կհրապարակի միայն վերջնական արդյունքները: Թորոսյանը խոսափեց հստակ պատասխանել ինչպես Նախիջևանի հետ սահմանին զորահին կուտակումների, այնպես էլ ադրբեջանական դիվերսիայի Հայաստանում գտնվելու մասին հարցերին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *