Հենց նոր սա հայտնվեց մամուլում. Բջջայինով հասցրեցին ֆիքսել սա. Զգոն եղեք և իմացեք, որ…

Հարգելի՛ ընթերող տեսանյութը տեղադրված է ամենավերջում․

Հայաստանում 30 տարվա մեջ բիզնեսմենների ամբողջ կապիտալը ծառայել է քաղաքական շահերին, և քաղաքականությունը ծառայեցրել են իրենց բիզնեսին: Այդ տեսանկյունից մեր քաղաքական ու տնտեսական ամբողջ ռեսուրսները փոխկապակցված են Ռուսաստանի Դաշնության հետ, հետևաբար այդ օլիգարխները ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունների մեջ են, այսպես ասած՝ ՌԴ-ի կապիտալի հետ ուղիղ կապ ունեն: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի երեկ տարածած հայտարարություններին: Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանը նշել է, որ Հայաստանի համար պատմական այս բարդ ժամանակաշրջանում կարևոր է

կանխել քաղաքական մանիպուլյացիաները, գնահատել կրիտիկական ռիսկերը և կանխել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հետագա թշնամական հռետորաբանությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն էլ մեկ այլ հայտարարությամբ հայտնել է, որ որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար՝ խորապես անհանգստացած է Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման

միտումներից։ Նա նշել է, որ անկայուն և բարիկադավորված աշխարհի այսօրվա պայմաններում սա ուղղակի արկածախնդրություն է, որի միակ շահառուն հակառակորդն է։ Ըստ Միսկարյանի՝ այս անձինք Հայաստանի՝ Ռուսաստանից կտրվելը դիտարկում են ռիսկ իրենց բիզնեսների նկատմամբ, այդ պատճառով դրսևորում են պրոռուսականություն. «Նրանց հայտարարությունները քաղաքական հարցերի հետ այդքան էլ կապ չունեն, այլ զուտ իրենց կաշին փրկելու ճիգ են: Այս մարդիկ մորթապաշտ են, երբեք էլ չեն մտածել Հայաստանի կամ հայ ժողովրդի մասին, երբեք ՀՀ-ի շահերով չեն առաջնորդվել, այժմ նույն կերպ էլ շարունակում են»: Քաղաքական գործիչը կոչ է անում ՀՀ իշխանություններին սադրանքների չտրվել՝ ձերբազատվել կապիտալի ազդեցությունից և կայացնել ճիշտ աշխարհաքաղաքական որոշում, քանի որ դրանից է կախված լինելու հայ ժողովրդի ապագան: Դիտարկմանը,

որ գործարարների հայտարարությունները չընդունողներից զատ, ոմանք էլ այս օրերին հիշեցնում են, որ և՛ Ծառուկյանը, և՛ Կարապետյանը միշտ եղել են հայ ժողովրդի կողքին, օգնել պետությանը և ներդրումներ արել երկրում, Միսկարյանը նշում է՝ այս հայտարարությունները ևս մեկ ապացույց են, որ քաղաքականությունն ու բիզնեսը ՀՀ-ում սերտաճած են միմյանց: «Հայաստանում, եթե այդքան զարգացած չլիներ օլիգարխիկ համակարգը, բարեգործության կարիք շատ չէր էլ զգացվի: Պետք է հասկանալ՝ այսօր այդ բարեգործություն անելու անհրաժեշտությունն առաջացել է նրանից, որ տնտեսությունն ազատ չի եղել, և քաղաքականությունն օգտագործվել է առանձին անհատների, նաև հենց Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Կարեն Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ շատերի բիզնեսները զարգացնելուն ուղղված: Եթե Հայաստանում արտոնյալներ չլինեին, տնտեսությունն ազատ լիներ, ապա այդ բարեգործություններից ժողովուրդը այդքան կախում չէր ունենա»,- կարծում է նա: Զրուցակցի խոսքով՝

2018-ից հետո ոչ անմիջապես, բայց այս վերջին ընտրություններից հետո գործարարների է տեսնում խորհրդարանում, ինչը նոր տենդենց է կապիտալի վերաբաշխման ուղղությամբ:

Տեսանյութը՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *