Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում նախօրեին դժբախտ պատահար է տեղի ունեցել: Երեկ երեկոյան վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենան, արագ սլանալով ,վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջը, ինչի հետևանքով տեղում մահացել են կինն ու նրա չծնված երեխան: Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:05-ին:
Տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, որ 28-ամյա կինը Պարոնյան փողոցում հետիոտնի համար նախատեսված անցումով փորձում է հասնել Լեո փողոցի սկզբնամաս, սակայն Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող մեքենան հարվածում է նրան: Առկա տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է Փաշինյանին սպասարկող մեքենան անցնում արդեն վիրավորում ստացած հղի կնոջ կողքով՝ կանգ չառնելով։