Ամեն բան ջրի երես դուրս եկավ․ Ով է եղել առաջին նախագահի տունը ռումբ տեղադրելու մասին ահազանգած քաղաքացին. նա հայտնաբերվել է

-ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները հայտնաբերել են ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի տունը ռումբ տեղադրելու մասին ոստիկանություն ահազանգած քաղաքացու ինքնությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա Երևան քաղաքի բնակիչ է, 46 տարեկան, ունի առողջական լուրջ խնդիրներ:

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *