Երեւան է ժամանել ՀԱՊԿ-ի․․․ Այս ինչ է կատարվում և ինչ է սպասվում․ Բացառիկ մանրամասներ միայն մեզ մոտ

Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիթորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել

ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հայտնում են ՊՆ-ից։ Նույն օրը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է

սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագր%եսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները: Նախարարը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն

և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ: Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *