Վայրկյաններ առաջ սա պայթեցնում է ողջ երկիրը. հայ ազգ տեսնի սա

Հայաստանի երեք մարզերում (Սյունիք, Վայոց ձոր եւ Գեղարքունիք) Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վնասվել է 192 տուն, որից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա հավելեց, որ վնասվել են նաեւ գյուղատնտեսական նշանակության շինություններ, ավտոմեքենաներ, գյուղտեխնիկա, շտապօգնության 2 ավտոմեքենա։

«Եղել են հոսանքազրկումներ։ Այս պահին էլեկտրամատակարարումը, բացառությամբ Վերին Շորժայի տարածքի, վերականգնված է»,- նշեց պաշտոնյան։

Տերտերյանը հայտարարեց աշխատանքային խմբերի ձեւավորման պլանների մասին, որոնք տեղում ավելի մանրակրկիտ աշխատանք կկատարեն հասցված վնասի գույքագրման ուղղությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *