Հիմա կաթվածահար վիճակ Երևանի կենտրոնում․ այս պահին․․․

Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան են անում Ազգային ժողովի դիմաց։ Նրանք վրդովված են վարչապետի այն հայտարարությունից, թե ինքը մտադիր է ստորագրել մի փաստաթուղթ, որը խաղաղություն կերաշխավորի։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալու ծանր որոշումների։ Նա նաև ասել էր, որ դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ է ընդունելու։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,– ասել էր վարչապետը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *