Պահո՜․ Մեզ միայն սա էր պակաս․ Տեսեք, թե քիչ առաջ ինչ է ասել Չավուշօղլուն․ Հանուն խաղաղության Երևանը պետք է․․․

Հայաստանը կայուն խաղաղության հաստատման համար պետք է «անկեղծ քայլեր» ձեռնարկի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ համագործակցության ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հայաստանը ժամանակ առ ժամանակ շարունակում է «սադրանքները»: Ադրբեջանը չի կարող չարձագանքել դրան։ Ադրբեջանի կողմից կորուստներ կան, ցավակցություն ենք հայտնում։ Եթե մենք ցանկանում ենք կայուն

խաղաղություն, Հայաստանը պետք է հրաժարվի «սադրանքներից» և «անկեղծ քայլեր» ձեռնարկի համագործակցության և խաղաղության ուղղությամբ։ Ինչպես մեր հանդեպ, այնպես էլ Ադրբեջանի»,- պարզաբանել է թուրք նախարարը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ

ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Share

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *