Հակառակորդը գրոհում է «յաշմա» էլիտար ստորաբաժանումներով, արդեն ունեն 60-80 զոհ․ մանրամասներ ադրբեջանական կողմի լայնածավալ հարձակումից

Ինչպես ավելի վաղ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է MediaNews-ը։

Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է մինչև հիմա։

Ի դեպ, ըստ MediaNews-ի հավաստի աղբյուրների՝ ադրբեջանական կողմը դեռևս կեսգիշերին նախաձեռնած լայնածավալ հարձակումով փորձել է Իշխանասարի հատվածով  կտրել  Սյունիքը  և  վերցնել Ալիևի համար այդքան բաղձալի միջանցքը։
Նպատակին հասնելու համար գործի են դրվել ադրբեջանական զինուժի հատուկ նշանակության ջոկատները,  գրոհները կազմակերպվել են ինտենսիվ հրետակոծությամբ ու ԱԹՍ-ների կիրառմամբ։  Սակայն  հայկական զինուժը լրջագույն դիմադրություն է ցուցադրել հակառակորդի «յաշմա» էլիտար ստորաբաժանումներին, արդյունքում՝ մեր  տեղեկություններով հակառակորդը մինչ այս պահն արդեն ունի 60-80 զոհ։
Փաստացի  իր դիրքերում ամուր կանգնած հայոց բանակին հաջողվել է ձախողել 1 գիշերվա ընթացքում Սյունիքը Հայաստանից կտրելու Ալիևի փորձերը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *