Չեմ հասկանում՝ ուզածն ինչ ա, բայց էս տատին ամբողջ օրը սենց նկարներ ա ուղարկում, ստիպում, որ բաժանվեմ, հետն ամուսնանամ․ Ահավոր զզվելի ա

Սկզբից ծիծաղում էի, բայց հիմա հասկնում եմ, որ վիճակը շատ էլ լուրջ ա։ Բանն այն է, որ էս անծանոթ տատին ամբողջ օրը էս ձևի նկարներ ա ինձ ուղարկում։ Սոցցանցերում էլ արգելափակեցի, էլ ինչ ասես գրեցի, բացատրեցի, միևնույն է, չեղավ, ոչ մի բան չեղավ։

Էլի շարունակում է տարբեր էջերով իր նկարներն ուղարկել, բայց էս էլ դեռ ամենը չէ, միայն այսքանով չի սահմանափակվում խելագարը։ Բանն այն է, որ նա ստիպում է ինձ բաժանվել կնոջիցս ու իր հետ ամուսնանալ։

Նա անգամ կնոջս հատուկ նամակներ է հասցեագրել, որոնցում պահանջել է, որ բաժանվեմ իրենից։ Ախր չեմ հասկանում, ի՞նչ է մտքով անցնում էս տատիկի, որ նման քայլերի է գնում։ Ի վերջո ինչի՞ն է պետք հենց ինձ հետ ամուսնանալը, կապ ունենալը։

Էլ ոչ մի ձևով հավես չունեմ՝ առնչվեմ հետը, բացատրեմ, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Ինչ նկարներ ուզում է, թող ուղարկի, մեծ մարդ եմ, ամեն ինչ լավ գիտեմ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *