Դաժան դեպք.. Հրազդանի կիրճում հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի. նա նամակ էր թողել, որում գրված է, որ…

Սեպտեմբերի 7-ին ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել Լոռու մարզի բնակիչ՝ 67-ամյա Եսթերիա Հ-ն և հայտնել , որ նույն օրը, ժամ 14։10-ի սահմաններում 38-ամյա դուստրը տանից՝ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակարանից դուրս է եկել՝ թողնելով իր կողմից գրված նամակ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Մինչ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ էին կատարում Լիաննա Հ-ին հայտնաբերելու

ուղղությամբ, ժամը 18։50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվում, որ Կիևյան փողոցի 2/9 հասցեում կնոջ դի կա։ Արաբկիրի ոստիկանները և քննիչները պարզել են, որ հայտնաբերվածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվող Լիաննա Հ-ն է։ Նրա դին հայտնաբերվում է Հրազդանի կրճում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայնէ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դիակի հայտնաբերման փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ անհայտ կորելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Մալաթիայի քննչական բաժնում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *