Ինչ սկսվել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախապատրաստական աշխատանքները, սորոսապատկան մի հսկայական մեդիա ցայտնոտի մեջ է հայտնվել, չգիտեմ ինչու՞ է այդպես: Ժողովրդի մեծամասնությունը հարցումներով կողմ է արտահայտվել Փրկչի արձանի տեղադրմանը, հարցումներն արվել են անկախ լրատվականների կողմից՝ մարդկանց հետաքրքրել է, նրանք էլ դե լրագրող, վեր են կացել գնացել և տետ ա տետ հարցում են արել, ընդհանրապես այսպես է աշխատում լրատվական դաշտը: Բայց ահա այս սորոսավաստակ, բերանները դեռ սորոսի փողերով լիքը լրատվականների վարքագիծը մարդ չի հասկանում, էս ինչ վայնասուն են բարձրացրել, էս ինչ փոթորիկ էն անում մեկ բաժակ ջրում:
Սիվիլնեթ լրատվականը, երբևէ լսե՞լ եք, որ այս մարդիկ որևէ հետաքննություն կատարեն, երբեք: Բայց ահա ԲՀԿ-ի մասով հետաքննություն են կատարել, ու ոչ ավել, ոչ պակաս պարզել, որ արձանի տեղադրման գաղափարը ողջունում են միայն ԲՀԿ-ի ֆեյքերը: Խելքներիդ ձյուն գա, սրանք էսպես էլ լրատվությու՞ն են մատուցում: Նախ՝ դնել և մի հսկա կառույց՝ ԲՀԿ Ուսանողական խորհուրդը անվանել ֆեյքերի բանակ, առնվազն պրոֆեսիոնալ չէ: Այս կառույցը հսկայական սոցիալական ծրագրեր է իրականացնում իր թիմով՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների ընտանիքների համար այդ թվում, և բարոյական չէ նման կերպ անվանարկել նրանց: Երկրորդ՝ մարդկանց հիմարի տեղ մի դրեք, բոլորդ էլ մտեք տեսեք պաշտպանղների էջերը, տեսեք, որ իրական մարդիկ են, մարդիկ, ովքեր ամեն օր այս երկրի համար ջանք են թափում:
Հետո՝ Սիվիլնեթը հանցավոր երկակի ստանդարտներ է կիրառում, նրանք էլ շատ լավ գիտեն, թե այս երկրում ովքեր ունեն իսկապես ֆեյքերի «բանակ»: Շատ լավ գիտեն, որ այ ֆեյքերի բանակը իշխանությանն ու խորհրդարանական ընդդիմության ձեռքերում է, և պարբերաբար բոլորս սոցիալական հարթակներում նրանց կռվի զոհն ենք դառնում, բոլորիս նյուզֆիդը այպես են խցանում:
Եվ ուրեմն Սիվիլնեթը իջել է տարրական վիրուսային կայքի մակարդակի ու պատվեր է կատարել: Տեսնես ինչի՞ց է, որ պարբերաբար պատվեր է իջեցվում ֆեյքերի անունը ԲՀԿ-ի հետ կապելու համար: Երկու վախը մեկ մահ է…