Կիսուրս ծանր հիվանդա, մարդս էլ ինձ մենակ տենաք ինչա առաջարկում, լրիվա խելքը գցել

Կիսուրս բավականին երիտասարդա, բայց արդեն 2 տարիա շատ վատ հիվանդության պատճառով լրիվ ուժասպառա ու հիմա արդեն դարձելա անկողնային: Արդեն ինքնութույն ոչինչ չի կարողանում անի:

Քանի դեռ գիտակցության էր, բոլոր բարեկամները մեր տանն էին ու պատրաստ կանգնած էին օգնելու համար, բայց հիմա երբ ամեն ինչ վատացել է և նույնիսկ նստել չի կարողանում բոլորը կարծես անհետացան: Ամբողջ խնամքը մնացելա իմ ուսերին, դրան էլ գումարած տունն ու երկու անչափահաս երեխաներիս խնաքը, ովքեր ոչ պակաս ուշադրության կարիք ունեն:

Արդեն լրիվ հալկից ընկել եմ ու փոխանակ մարդս օգնի մի բանով, հելավ ոչ ավել ոչ պակաս սենց բան առաջարկեց: Թե բա գործից դուրս արի, մնա տանը, որ մորս խնամքով զբաղվես: Բա լավ տենց ոնց կլինի, ուրեմն ես այդքան աշխատեմ, կարիերա ստեղծեմ ու իրա մոր համար ամեն ինչ թողնեմ ու տանը նստեմ:
Ես էլ չդիմացա ու հենց մոր դեմը պատասխանեցի, որ քրոջը ստիպի գործից դուրս գա ու նստի մորը պահակ, ես էդքան սովորածս ջուրը չեմ գցի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *