Սկեսուրից բռնացրի ամուսնացած տալիս պայուսակը նենց բան խցկելուց, որ պապանձվեցի․ Աչքիցս ընկել ա, էլ բան չունեմ ես իրան ասելու

Սկեսուրս ամեն ինչի պատրաստ է, միայն թե իր երեխաները ոչ մի բանի կարիք չունենան։ Նույնիսկ, այո, փաստորեն նման բաների է պատրաստ հանուն իր երեխաների։ Բայց, անկեղծ ասեմ, աչքիցս ահավոր ընկել է էս դեպքից հետո, էլ հետը նույնիսկ սուրճ խմելու ցանկություն չունեմ։

Կհարցնեք՝ էդ ի՞նչ է պատահել․ հիմա ասեմ։

Ամուսնացած տալիս հետ բավական լավ հարաբերություններ ունեմ, ու մի օր նա ու երեխան եկել էին մեր տուն։ Տալիս ամուսինը, ի տարբերություն մեր ընտանիքի, բավական պակաս աշխատասեր է, ուստի՝ խեղճ աղջիկն ամեն բան անում է, որ ծայրը ծայրին հասցնեն, ընտանիքը պահեն։ Երբ նստած սրճում էինք ես, սկեսուրս ու տալս, տալս ասաց, որ շատ կուզենար սուրճի նման բաժակներ ունենալ իր տանը։ Ես էլ ասացի որ մորս նվերն են այդ բաժակները՝ հակառակ դեպքում սիրով կնվիրեի։ Ավելին՝ խոստացա նմանը գտնել ու նրան նվիրել։

Մեկ էլ շատ չանցած՝ սենյակիցս ձայներ եմ լսում։ Տեսնեմ՝ սկեսուրս մորս նվրած սուրճի բաժակները հատ- հատ, առանց տուփի, խցկում է աղջկա պայուսակը։

Ասացի՝ ի՞նչ եք անում, մայրիկիս նվերն է, սթափվեց, բայց էլի պնդեց, որ տանք, տանի։

Չգիտեմ, աչքիցս ահավոր ընկավ, չի կարելի տենց բաներ անել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *