Ընթացիկ տարում ամենամեծ ճանաչում ստացած արտահայտությունն այն է, որ մենք ապրում ենք ոչ սովորական ժամանակներում, բայց երբ ավելի խորն ենք նայում, առաջանում է հարց, թե երբ են ժամանակները եղել սովորական,- այսօր Վլադիվոստոկում տնտեսական ֆորումի աշխատանքների ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ մարդկության պատմությունն ընդհանրապես ոչ սովորական ժամանակների շղթա է: «Այդ պատճառով
մարդկությունը որոշել է այլ բանաձեւ, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր սպառնալիքներ և բացում է նոր հնարավորություններ»,- ասաց նա, հավելելով, որ այսօր երկրների, կառավարությունների համար կարեւոր խնդիրը դա այն է, թե ինչպես ղեկավարել սպառնալիքները եւ նկատել ու օգտագործել հնարավորությունները: Ինչպես նշեց ՀՀ վարչապետը’ «այս կոնտեքստում ժամանակները սովորական չեն մեր տարածաշրջանում»: Փաշինյանն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը ունի լավ միտում և նախատեսվել է ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: «Այս
կոնտեքստում ուզու եմ ընդգծել, որ ԵԱՏՄ-ն մեր երկրի համար արդարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում նույնպես, քանի որ այն տնտեսական աճը, որ նկատվում է Հայաստանում, պայմանավորված է այն ազատություններով, որոնք տալիս է ԵԱՏՄ-ն»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում.