Լոսի հայերը տրորեցին ողջ աշխարհի վիզը. Բայդենը դիմեց հայությանը

Սկզբնական շրջանում հայերի մեծ մասը զբաղված էր գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ։ Ներկայումս մեծ թիվ են կազմում մտավորականները (ճարտարագետներ, դասախոսներ, բժիշկներ, փաստաբաններ, արվեստագետներ), նաև խոշոր արդյունաբերողները, գործարանատերերն ու առևտրականները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, հայրենակցական, մշակութային, կրթական ու մարզական միությունները։ Լոս Անջելեսը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի կենտրոնն է. գործում են 25 առաքելական (17-ը՝ էջմիածնապատկան, 8-ը՝ անթիլիասապատկան), 6

ավետարանական, 1 կաթոլիկ եկեղեցիներ։ 1964-ին բացվել է առաջին ամենօրյա դպրոցը՝ Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային երկրորդական վարժարանը, այնուհետև՝ Մեսրոպյան ազգային վարժարանը, Ռոզ և Ալեք Փիլիպոս, Մանուկյան-Դեմիրճյան, Վահան և Անուշ Շամլյան, Մխիթարյան հայրերի, Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա, Արշակ Տիգրանյան, Շառլոթ և Էլիզ Մերտինյան ավետարանական, Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ), Հայ քույրերի, Արի Կիրակոս Մինասյան, «Մաշտոց» երեկոյան և շաբաթօրյա հայոց լեզվի վարժարանները, Էմմանուել Աստվածաշնչի, Մաշտոց քոլեջները, Աստվածաբանական բարձրագույն դպրոցը։ Գործում են նաև մեկօրյա դպրոցներ։ 1976-1992-ին գործել է Լա Վեռնի Ամերիկահայ միջազգային քոլեջը։ Լոս անջելեսի կալիֆորնյան համալսարանում (UCLA) գործում են Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական և հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *