«Խորը վշտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Լիլիթ Հայկի Սարգսյանը։ Լիլիթի հուղարկավորությունը տեղի է ունեցել 03.09.2022 թ. Ջրառատի սբ. Կարապետ եկեղեցում։
Հրապարակումը կիսվելով՝ Լիլիթ Ստեփանյանը գրում է․ «Առավոտյան լսեցինք հերթական բոթը․ սեպտեմբերի 1-ն իր խորհրդով
անէացավ րոպեի մեջ։ Մահացել է մեր քաղաքի լուսավոր ու դրական կերպարներից մեկը, մեծ ապագա ունեցող
երիտասարդ աղջիկ` Լիլիթը, ով դեռ այնքան երկար պիտի ապրեր, լուսավորեր ու երջանկացներ, երջանիկ լիներ իր ընտանիքի,
հարազատների ու ընկերների հետ։ Դժվար է խոսելը։ Ցավակցություններս Լիլիթի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մեզ։ Ցավոք, նման դեպքերում կորցնում ենք բոլորս»։ Նշենք,
որ Լիլիթը մասնագիտությամբ երաժիշտ էր, նաև սովորել է Բրյուսովի անվան համալսարանում։ Նա ծնունդով Հրազդանից էր։