Շատ շտապ․ հաշված րոպեներ առաջ կրակել են երկրի փոխնագահի ուղղությամբ, նրան հասցրել են փրկել

Բուենոս Այրեսում մահափորձ են կատարել Արգենտինայի փոխնախագահ Կրիստինա Կիրշների դեմ. նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian բրիտանական հրատարակությունը: Միջադեպը տեղի Է ունեցել նրա տան մոտ կողմնակիցների հետ Կիրշների հանդիպման ժամանակ: Մահափորձի պահի տեսագրությունում երեւում Է, որ տղամարդն ատրճանակը ուղղել Է փոխնախագահի դեմքին, բայց չի կրակել:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, որոնց վկայակոչում Է The Guardian-ը, կրակոցը կարող Էր չստացվել: Հրատարակությունը նշում Է, որ մահափորձ անողը 35-ամյա բրազիլացի Է, որը ձերբակալվել Է տեղում: «Մարդը, որին ճանաչել են մերձակայքում գտնվողները, եւ ում մոտ զենք Է եղել, ձերբակալվել Է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Նրանք տղամարդուն մի կողմ են տարել, գտել զենքը, եւ այժմ այն պետք Է հետազոտվի»,- անվտանգության նախարար Անիբալ Ֆեռնանդեսը հայտարարել Է տեղական կաբելային C5N նորությունների գործակալությանը: Նա նշել Է, որ առայժմ զգույշ Է լինելու մանրամասնությունների հարցում մինչեւ ավելի ստույգ տվյալներ ստանալը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *