Սրտանց շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես առաջին անգամ դպրոց գնացած մեր մանուկներին:
![](https://hraparaknews.am/wp-content/uploads/2022/09/303607399_631513885004362_4065350171812722198_n-1024x683.jpg)
Ցանկանում եմ, որ ուսումնառության բոլոր տարիներին նրանց ուղեկցի գիտելիքներ ստանալու ծարավն ու բարձր առաջադիմությունը: Ջերմորեն շնորհավորում եմ նաև մեր բոլոր ուսանողներին, բոլոր այն հրաշալի ու խոստումնալից երիտասարդներին, ովքեր ԲՈՒՀ-երում ձեռք բերած հարուստ գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նոր ու ժամանակակից մտածողությամբ դառնալու են մեր վաղվա օրվա փոխարինողներն ու հետնորդները: Ուզում եմ սրտանց շնորհավորել նաև կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մանկավարժներին ու դասախոսներին։Հենց ձեր քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ են կրթվում ու դաստիարակվում մեր ապագա սերունդները։
![](https://hraparaknews.am/wp-content/uploads/2022/09/303607399_631513885004362_4065350171812722198_n-1-1024x683.jpg)
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին ու կրթության բնագավառի ներկայացուցիչներին՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: