Էմանուել Մակրոն (ֆր.՝ Emmanuel Macron, դեկտեմբերի 21, 1977[4][5][6][…], Ամյեն, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախագահ, 2017 թվականի մայիսի 14-ից, նախկին բիզնեսմեն։ 2014 թվականի օգոստոսի 26-ին
նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում։ Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016 թվականի օգոստոսի 30-ին։ Անցնելով երկրորդ փուլ[8], հաղթել է նախագահական ընտրություններում[9]
։