ՀՐԱՏԱՊ. Հայաստանում մոլագար կա. Արզաքանում կնոջը սպանած, հարևաններին դանակահարած մարդը, քիչ առաջ նոր մարդ է սպանել, մի քանիսին վիրավորել. մանրամասներ

Օրերս Կոտայքի մարզի Արզական գյուղում տեղի ունեցած դաժան սպանությունն այս գիշեր իր շարունակությունն է ունեցել։ InfoPort.am—ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյուղում կնոջն ու հարևաններին դանակահարած Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մ-ն այս գիշեր Բալահովիտ գյուղում՝ իր աշխատանքի վայրում դանակահարել է աշխատակիցներին։ Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, 3 վիրավոր։ Ըստ տվյալների՝ այս գիշեր սպանվածը 3 անչափահասների հայր էր, աշխատում էր որպես վարորդ։ Նշենք, որ նախօրեին Զորիկ Մ-ի կնոջ հուղարկավորությունն էր։

Զույգը երկու աղջիկ ունեն՝ մեկն այս տարի դպրոց պետք է գնա։ Գյուղում վախի մթնոլորտ է։ Մարդասպանի հարազատներից որոշները տարհանել են իրենց ընտանիքների անդամներին։ Ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Արզական գյուղում սպանություն է եղել՝ ամուսինը դանակահարել է կնոջը, ապա ևս երկու քաղաքացու։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զորիկ Մ-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *