Հանկարծակի որոշում.Հայկ Մարությանը վերшդառնում է …․Այ քեզ լուր. միայն իմանաք, թե ինչ է անելու

Ծնվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ 1992 — 1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1995 — 2002 թվականներին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1997-1998 թվականներին ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում։

1996-2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում որպես դերասան,սցենարիստ և հանդես է եկել «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» ֆիլմերում և հաղորդումներում։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին մուլտեր», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալաբալանիցա», «Ազիզյանները»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Հանդես է եկել բազմաթիվ հաղորդումներում և կինոնկարներում։

2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի «Քայլ արա» շարժմանը[2]։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *