Կաթողիկոս (հուն․՝ καθολικος — ընդհանրական, համընդհանուր), քահանայապետ, հայրապետ, եպիսկոպոսապետ, Արևելյան մի շարք եկեղեցիների (Հայ, Վրաց, Ասորաց, Մալաբարի (Հնդկաստան), նեստորական ասորիների) գերագույն հոգևոր պետի տիտղոսը։
Որոշ դեպքերում Կաթողիկոս բառը հոմանիշ է պատրիարք տիտղոսին։ Սակայն քանի որ Հայ Եկեղեցում գոյություն ունեն երկու պատրիարքություններ, Կաթողիկոսն անվանվում է նաև Ծայրագույն Պատրիարք, որով ցույց է տրվում Նվիրապետության մեջ Կաթողիկոսի առավել բարձր լինելը (հայ եկեղեցում Ծայրագույն Պատրիարք է միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախաթոռ Պատրիարք է, ընդունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որպես նախամեծար եւ գլուխ) ։