Թենեսի նահանգի իրավապահ մարմինների երկու աշխատակից է զոհվել ուղղաթիռի վթարի հետեւանքով, հայտնում է AP-ն։ Նշվում է, որ ուղղաթիռը դիպել է էլեկտրահաղորդման գծերին եւ
ընկել անտառում։ Ըստ պաշտոնատար անձանց՝ էլեկտրահաղորդման գծերն ընկել են մայրուղու վրա, իսկ մայրուղու գոտիները փակվել են, մինչ փրկարարները գտել են վթարի վայրը: Երեքշաբթի կեսօրին Մերիոն շրջանում վթարի հետեւանքով զոհվել են Ճանապարհային պարեկության սպան եւ Մերիոն շրջանի շերիֆի տեղակալը, պատմել է Ճանապարհային պարեկության կապիտան Թրեւիս Պլոտցերը: