1 ժամ է ինչ ողջ ազգը սրա է դիտում. տագնապ պոստերից…

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարմանը և դրանով ԼՂ անվտանգության ինստիտուտների ամրագրվածությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատին վերաբերող և մի շարք այլ հարցերի

։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ. Ինչպես տեղյակ եք, վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է: Տեղի ունեցած մարտերի հետևանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող զոհվել: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը (Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք է մատուցում զոհված զինծառայողների հիշատակին):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *