Արտակարգ իրավիճակ Երևանի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են

օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի 8 շենքի 1-ին մուտքի նկուղում կասկածելի պայթուցիկ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում Ի. Մեսրոպյանի և Ա. Իսախանյանի կարգադրությամբ բնակիչներին տարհանել են։ ան ականանետի ական, և կան կասկածներ, որ այն մարտական է։ Այս պահին սպասում են, որպեսզի ժամանեն փորձագետները։ Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *