Սարսափելի է․ Գրանցվել է 10 մահ. տուժել՝ 115-ը. ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց․ տեսեք ինչ է կատարվում

Օգոստոսի 15-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 757 դեպք, որից 364-ը արտակարգ, այդ թվում՝ 268 հրդեհի, 2 փլուզման, 14 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 199 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Արձանագրվել է թունավորման 10 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *