Մեծ ցավով տեղեկացա ողբերգական մահվան մասին

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։

Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։

ԱԳՆ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին և հարազատներին։

Բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։
Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում ոգու տոկունություն և համբերություն»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *