«Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականներն այսօր՝ օգոստոսի 22-ին, բողոքի ակցիա են իրականացնում առեւտրի կենտրոնի հարակից տարածքում։Նրանք պահանջում են բացել առեւտրի կենտրոնը, պնդելով, որ այսպիսով տնտեսվարողները տնտեսական վնասներ են կրում։
«Փեթակ»-ը փակ է օգոստոսի 14-ից, երբ հարեւանությամբ գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունը տեղի ունեցավ։ Ըստ իրավապահների՝ հարակից խանութները փակ են՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով։