Պատրաստվե՜ք ժողովուրդ ջան․ Կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել․ Այս պահին․․

Ինդոնեզիայում կապիկի վարակաի առաջին դեպքն է գրանցվել, հայտնում է Medical Xpress-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին եւ հավելում, որ վարակվածը 27-ամյա տղամարդ է, ով ապրում է մայրաքաղաք Ջակարտայում:

Տղամարդը օգոստոսի 8-ին վերադարձել է արտասահմանյան ուղեւորությունից, մամուլի ասուլիսում հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Մոհամմադ Սիահրիլը։ Նա նշել է, որ հին

գ

օր անց տղամարդու մոտ ախտանշաններ են առաջացել եւ նա դիմել է բժշկի եւ այժմ մեկուսացված է տանը: Շաբաթ օրը Կուբան նույնպես հայտնել է կապիկի ծաղիկի երկրում առաջին դեպքի մասին: Այն հայտնաբերվել է իտալացի զբոսաշրջիկի մոտ, ով գտնվում է կրիտիկական վիճակում,

հայտնել է առողջապահության նախարարությունը: Առողջապահության նախարարությունը նշել է, որ հիվանդը, որը Կուբա է ժամանել երկուշաբթի օրը եւ երեք օր անց հոսպիտալացվել, կրիտիկական վիճակում է, եւ կյանքին վտանգ է սպառնում: Վարակված հիվանդի

ինքնազգացողությունը վատացել է, եւ հինգշաբթի օրը նրան տեղափոխել են հիվանդանոց՝ ինտենսիվ բուժման, որի ընթացքում սրտի կանգ է սկսվել, սակայն հիվանդն ուշքի է եկել: Զբոսաշրջիկը մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը մնացել է վարձակալած տանը եւ այցելել է երկրի արեւմտյան նահանգների մի քանի զբոսավայրեր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *