Այ քեզ բացահայտում․ Տեսեք ինչ նախազգուշացում էր եղել՝ պայթյունից առաջ․ Բացառիկ նոր մանրամասներ․․

պայթյուն որոտաց Սուրմալու առևտրի կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը որոտացել էր հրավառություննների համար նախատեսված պայթուցիկ նյութերի

պահեստում։ Այս պահին արդեն հայտնի է զոհի ու տուժածների մասին, թեպետ հստակ թվեր չեն նշվում։ Տեղում աշխատում են փրկարարները, հրշեջները։ Ըստ տեղում աշխատող մասնագետներիայս պահին դեռ կա պայթյունի վտանգ

168.am-ի տեղեկություններով սակայն այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում. հարց է առաջանում ինչու, որտեղից է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացել,

որ պայթյուն է սպասվում, երբ ռումբի տեղակայման ահազանգի մասին չի հայտարարել ՀՀ ԱԻՆ-ը: Արդյոք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նաև ահազանգել է ՀՀ ԱԻՆ-ն, թե զգուշացման մասին հաղորդագրություն ուղարկել է միայն իր աշխատակիցներին աշխատանքային մեյլի միջոցով: Այս հարցերի պատասխանները մենք չստացանք։ Գրասենյակում, թերևս

պայմանավորված կիրակի օրվա հանգամանքով, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Այս համատեքստում ուշագրավ է, որ դեռևս օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին։ Հատկանշական է, որ ըստ մեր աղբյուրիԱԻՆ-ին զուգահեռ միշտ հնարավոր ահազանգերի մասին ՄԱԿ-ի

հայաստանյան գրասենյակը էլեկտրոնային եղանակով ծանուցել է իր աշխատակիցներին, կոչ արել այդ տարածքում չլինել, այս անգամ իրենք ծանուցել են, իսկ ԱԻն-ը ոչ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *