Ձեր էժան «տրյուկները» Ծառուկյան ազգանվան շուրջ մի կառուցեք

Հեռվից «հայրենասեր» խաղացողները մի գրոշի համար թշնամուն էլ կսրբացնեն. հերթական մանիպուլացիայի հետքերով…

Ոմանց թվում է, թե երկրից «թռնելով», օտար ափերում «կայֆեր» անելով, երբ ուզեն կարող են հայրենասեր խաղալ ու դրա դիմաց վարձատրվել առանց օֆ քաշելով:

4-րդ իշխանության խմբագրակազմն ու մասնավորապես իր յուրային հոդվածագիրը, ով ազգուտակով բնակվում է ԱՄՆ-ում հենց էս պրինցիպով են առաջ շարժվում:Էն նեղ ժամանակահատվածում երբ, մեր գլխին ինչ ասես կախված չէ վերջիններս բան ու գործները թողած, մի երկու կոպեկի համար Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով են զբաղված:

Շանգրի լա խաղատան հետ կապված մեկ անգամ չէ, որ հստակ պարզաբնումներ տրվեցին, որ «Օնիրա քլաբն» անցել էր բոլոր դատական ատյաններով, և դատավճռով չեղարկվել էր ՊԵԿ սխալ որոշումը, ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը արձանագրեց, որ պետք է զրոյացվի պարտքը, բանականաբար հասկանալի էր տույժերը ևս:

Բայց, պարզվում է, որ խմբագրության և հոդվածի պատվիրատուների համապատասխան վայրերն կծու պղպեղից ավելի շատ են մրմռում, երբ Ծառուկյանն անկախ ամեն ինչից իր հարցերը կարգավորում է, անցնելով օրինական բոլոր ընթացակարգերով:

Էստեղ են ասել ձեր «աբիժնիկությունը» ոչ նախկինում, ոչ էլ ներկայում և ոչ էլ ապագայում ձեզ չի օգնելու ինքնահաստատվել:

Ինչ վերաբերում է անդամատոմսերին.եթե ՉԻ-ականները երազում են ՔՊ անդամատոմս ունենալուն/հատկապես, որ անցյալի շատ գծեր են ձեզ միմյանց կապում/ ապա հագուրդ տվեք ձեր ցանկությանը և դրանք մի պրոյեկտեք Ծառուկյանի անձին:

Հ.Գ. Հատուկ կիսագրագետների համար ևս մեկ անգամ կցում եմ Վահան Քերոբյանի պարզաբանումը, որպեսզի փողով հոդվածագիրները մեկընդմիշտ փակեն իրենց բերանները և չշահարկեն Ծառուկյան անունը, փաստերն անհերքելի են, իրականությունը բոլորին հայտնի, ով այդ թեման վերցրեց-դրեց, ինքն է խայտառակվելու և բացահայտելու է իր ծախված լինելու հանգամանքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *