Ես նստած մտածում էի՝ ինչպես կլինի քո հարսանիքը։ Պատկերացնում էի, թե ինչպես կժպտաս, երբ սպիտակ զգեստով կանգնես բոլորի առջև։ Ինչպես կմիանան երկու ընտանիքներ՝ լցված ուրախությամբ և երգ ու պարով։ Քո ծիծաղը, քո աչքերի փայլը… Բայց հիմա միայն դատարկությունն է, անսահման ցավը և այս անարդար հարցը՝ «Ինչու՞ գնացիր…»
Քո հարսանիքը մնաց միայն իմ մտքերում։ Մնաց որպես մի պատմություն, որ չեղավ, որպես մի սեր, որ չհասցրեց ծաղկել։ Այդ օրը ես պատկերացնում էի մեզ՝ կողք կողքի, քեզ՝ երջանիկ, ինձ՝ հպարտությամբ լի։ Բայց իրականությունն անողոք է, իսկ ցավը՝ անսահման։
Ես չեմ կարողանում պատկերացնել, որ այլևս չես գա։ Չես ծիծաղի, չես պատմի քո երազանքների մասին։ Մեզ մնացել են միայն հուշերը՝ քո ձայնը, քո քայլերը, քո ժպիտը։ Եվ ամեն մի այդ հիշողությունը, որքան էլ թանկ, դառնում է ցավալի շղթա, որ խեղդում է։
Ես գիտեմ, որ ոչ ոք չի կարող առանց արցունքների լսել կամ տեսնել այս պատմությունը։ Որովհետև քո բացակայությունն անարդարություն է, որին հնարավոր չէ հաշտվել։ Բայց այս արցունքները նաև սիրո և հիշողության վկայությունն են։ Դու երբեք չես մոռացվի։
«Ինչու՞ գնացիր…»
Իսկ պատասխան չկա։ Միայն սիրտս է լռում, միայն արցունքներն են մխրճվում հոգուս խորքում։ Բայց նույնիսկ այս ցավի մեջ ես քեզ համար չեմ դադարում հպարտանալ, սիրել ու հիշել, թե որքան յուրահատուկ էիր դու։
Դու միշտ կմնաս մեր մեջ՝ ժպտացող, պայծառ ու մեր սրտերում հավերժական։