Sputnik Արմենիան գրում է․
Մարիամին, Սիրարփիին ու 4 տարեկան Մարատին երկու օր փնտրում էին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրում, բայց, ցավոք, ողջ չգտան`
Սևազգեստ կանայք և տղամարդիկ արցունքներից կարմրած աչքերով լուռ ու կարծես մեքենայաբար քայլում են Եղվարդի փողոցներով դեպի այն շենքը, որի մոտ այսօր մարդկանց հոսքը չի դադարում ու բազմաթիվ ծաղկեպսակներ են դրված` ընկերներից, հարազատներից և բոլորովին անծանոթ մարդկանցից՝
Չնայած մարդկանց քանակինքար լռություն է տիրում, իսկ շենքից կնոջ հառաչանք է լսվում, որն աստիճանաբար սրտամորմոք աղաղակի է վերածվում։ Սրահի մեջտեղում փոքր սպիտակ դագաղ է դրված, լուսանկարից ժպտում է ոսկեգանգուր Մարատը
Նրա երկու կողմում արծաթափայլ դագաղներ են. մեկում նրա հղի մայրն էՍիրարփին, մյուսում
մորաքույրըՄարիամը։ Բոլորը առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից են մшhшցել
– Ո՞նց ենք տուն գնալու։ Ո՞վ ա վազելու, անունս տալու։ Ա՛յ թոռ, զարթնի՛։ Խռուստալից տղա, արևս։ Առանց քեզ չենք ուզում ապրել, – գրեթե գոռալով ասում է միջին տարիքի մի կին (հավանաբար Սիրարփիի սկեսուրն է)`